Հարցեր Ձմեռ Պապի այց պատվիրելու մասին
Այն ամենը, ինչ ծնողները հարցնում են պատվիրելուց առաջ, մեկ տեղում։ Եթե Ձեր հարցն այստեղ չկա, զանգահարեք կամ պատվիրեք հետադարձ զանգ։
Արդյո՞ք պրոֆեսիոնալ աշխատակիցներ են
Պրոֆեսիոնալ դերասաններ։ Պրոֆեսիոնալ թիմ, բարձր պատասխանատվություն, գերազանց արդյունք։
Հագուստը նո՞ւյնն է, ինչ լուսանկարներում
Մեր լուսանկարներում պատկերված հագուստները մեր սեփականն են։ Ոչ մի կերպարի լուսանկար համացանցից վերցված չէ։
Որքա՞ն շուտ պետք է ամրագրել
Ինչքան շուտ, այնքան լավ։ Ամենաշատ պատվերները լինում են դեկտեմբերի 20-ից 31-ը, և այդ օրերի ամենապահանջված ժամերը շատ արագ են զբաղվում։
Նվերն ո՞վ է տրամադրում
Նվերը տրամադրում է պատվիրատուն։ Աշխատակիցը զանգահարում է ժամանելուց առաջ և վերցնում նվերը շենքի կամ տան բակից կամ պատվիրատուի դռան մոտից։
Ի՞նչ լեզվով է խոսում Ձմեռ Պապը
Հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Լեզուն ընտրում եք ամրագրման ընթացքում։
Ինչպե՞ս է կատարվում վճարումը
Համաձայնեցնում ենք հեռախոսով, երբ հաստատում ենք Ձեր ամրագրումը։ Այս կայքում ոչինչ չի վճարվում։
Որքա՞ն արժե Ձմեռ Պապի այցը
Ստանդարտ տնային այցը՝ սկսած 10 000 ֏-ից։ Դեկտեմբերի 31-ին գինը կախված է ժամից և ամենաբարձրն է կեսգիշերին։ Բոլոր փաթեթների ամբողջական ժամային աղյուսակը ներկայացված է «Տնային այց» էջում։
Ո՞ր թաղամասերում եք աշխատում
Երևանում և հարակից մարզերում։
Աշխատո՞ւմ եք այլ օրերին, բացի դեկտեմբերի 31-ից
Այո, աշխատում ենք դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 1-ը։
Ձյունանուշն էլ է գալի՞ս
Էքսկլյուզիվ տարբերակում՝ այո։ Ստանդարտում և VIP-ում Ձմեռ Պապը մենակ է։ Երեքն էլ ներկայացված են «Տնային այց» էջում՝ ամբողջ ժամային աղյուսակով։
Որքա՞ն է տևում այցը
Ստանդարտ տնային այցը տևում է մինչև 15 րոպե, մոտավորապես այնքան, որքան հարկավոր է երեխային նվերները փոխանցելու, լուսանկարվելու և շփվելու համար։ Այլ այցերի մանրամասները կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող ծառայության էջում։
Ի՞նչ պետք է պատրաստենք
Միայն նվերը։
Արդյո՞ք աշխատակիցն ալկոհոլի ազդեցության տակ չի լինի
Երբեք։ Մեր դերասաններն ալկոհոլի ազդեցության տակ չեն լինում՝ ոչ այցից առաջ, ոչ էլ այցի ընթացքում։
Հագուստները մաքո՞ւր են
Այո։ Մենք հետևում ենք մեր հագուստների մաքրությանը և խնամքին, որպեսզի յուրաքանչյուր այցին դրանք լինեն մաքուր և կոկիկ։
Ինչպե՞ս են անվանում Ձմեռ Պապին
Ձմեռ Պապ, սիրալիր՝ Ձմեռ Պապիկ, իսկ արևմտահայերենում՝ Կաղանդ Պապ։ Ռուսախոսներն ասում են Դեդ Մոռոզ, անգլիախոսները՝ Սանտա Կլաուս։