Ինչ ենք անում
Ամանորյա ֆոտոսեսիա Ձմեռ Պապի հետ՝ Երևանում
Մենք ունենք երկու սեփական տաղավար, որոնցից մեկը կառուցված է փոքրիկների համար։ Բերեք ձեր երեխաներին կամ ամբողջ ընտանիքը և լուսանկարեք նրանց Ձմեռ Պապի հետ մեր կառուցած դեկորացիայում, ոչ թե առևտրի կենտրոնի անկյունում։ Սեսիաներն անցկացվում են դեկտեմբերի ընթացքում՝ նախնական պայմանավորվածությամբ։
Ինչ ենք անում
- Սեսիա մեր երկու տաղավարներից մեկում
- Ձմեռ Պապը՝ մեր լուսանկարներում տեսած հագուստով
- Ժամանակ նաև ձեր սեփական տեսախցիկի համար
- Ռեկվիզիտ և դեկորացիա՝ պատրաստ ձեր գալու պահին
- Ձյունանուշը կադրում, եթե ցանկանում եք
Հաճախ տրվող հարցեր
Որքա՞ն է արժենում ֆոտոսեսիան
Կախված է սեսիայի տևողությունից և մարդկանց թվից։ Գրեք մեզ ամսաթիվը և երեխաների թիվը, և մենք կուղարկենք գինը։
Կա՞ տաղավար շատ փոքր երեխաների համար
Այո։ Երկուսից մեկը կառուցված է փոքրիկների համար՝ իրենց չափերով, որպեսզի երկու տարեկանին ստիպված չլինեն բարձրացնել մեծ աթոռին՝ անծանոթի կողքին։
Հարցրեք ֆոտոսեսիայի ժամի մասին