Տնային այց
Սանտա մեքենայով VIP
Առաջինը և միակը Հայաստանում իր շքեղությամբ, բարձր կարգով և օրիգինալ մոտեցմամբ։ Սանտան գալիս է իր կարմիր Փիք Ափ մեքենայով։ Շքեղ զարդարված տոնածառով, գեղեցիկ նվերների տուփերով, հեքիաթային լուսավորությամբ։ Եթե ցանկանում եք նոր և տարբերվող շքեղություն, ապա Դուք ճիշտ հասցեում եք։

Պատկերասրահ
Տնային այց
- Սանտան ժամանում է շքեղ կարմիր Փիք Ափ մեքենայով
- Բեռնախցիկում՝ մեծ տոնածառ՝ զարդարված լույսերով, գեղեցիկ խաղալիքներով և նվերների տուփերով
- Սանտայի դերում՝ պրոֆեսիոնալ դերասան՝ շքեղ հագուստով և բնական մազից պատրաստված մորուքով
- 30 րոպե տևողությամբ ծրագիր
- Առաջինն ու միակը Հայաստանում՝ իր բարձր կարգով
Հաճախ տրվող հարցեր
Արդյո՞ք պրոֆեսիոնալ աշխատակիցներ են
Պրոֆեսիոնալ դերասաններ։ Պրոֆեսիոնալ թիմ, բարձր պատասխանատվություն, գերազանց արդյունք։
Հագուստը նո՞ւյնն է, ինչ լուսանկարներում
Մեր լուսանկարներում պատկերված հագուստները մեր սեփականն են։ Ոչ մի կերպարի լուսանկար համացանցից վերցված չէ։
Որքա՞ն շուտ պետք է ամրագրել
Ինչքան շուտ այնքան լավ։ Պատվերները պետք է ձևակերպել երկու ամիս առաջ, ցանկալի ժամերի հասանելիությունն ապահովելու համար։
Նվերն ո՞վ է տրամադրում
Նվերը տրամադրում է պատվիրատուն։ Աշխատակիցը զանգահարում է ժամանելուց առաջ և վերցնում նվերը շենքի կամ տան բակից կամ պատվիրատուի դռան մոտից։
Ի՞նչ լեզվով է խոսում Ձմեռ Պապը
Հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Լեզուն ընտրում եք ամրագրման ընթացքում։
Ինչպե՞ս է կատարվում վճարումը
Համաձայնեցնում ենք հեռախոսով, երբ հաստատում ենք Ձեր ամրագրումը։ Այս կայքում ոչինչ չի վճարվում։
Մանրամասների համար